Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Մուսուլման եղբայրներ» նոր կազմակերպության ղեկավարներից մեկը քրիստոնյա է

«Մուսուլման եղբայրներ» նոր կազմակերպության ղեկավարներից մեկը քրիստոնյա է
10.11.2013 | 12:49

«Մուսուլման եղբայրների» սիրիական մասնաճյուղի նախկին ղեկավար Ալի Սադեր Ադ Դին Բայանունին հայտարարել է, որ նոր քաղաքական կազմակերպություն է ստեղծվելու, որի ղեկավարներից մեկը լինելու է քրիստոնյա հոգևորական: Կուսակցությունը կգլխավորի Մուհամմադ ՈՒալիդը, իսկ քրիստոնյայի անունը դեռ չի բարձրաձայնվում: Այն կոչվելու է «Ազգային սահմանադրության և ազատության կուսակցություն», ավելի հակիրճ` «խոստում»:

Բայանունին իր պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ կուսկացությունը կազմված է լինելու «Մուսուլման եղբայրներից» և տարբեր իսլամիստական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

«Կուսակցության մեջ տեղ կգտնեն նաև ազատական և ազգայնամոլական հայացքներ դավանող քաղաքական գործիչներ: Թեև այն հիմնված է լինելու իսլամի սկզբունքների վրա, սակայն բաց է լինելու հասարկության բոլոր խավերի համար»,-ասվել է հայտրարությունում:

Բայանունիի խոսքով, կուսակցությունն իր առջև նպատակ է դնելու պայքարել սիրիական ազգի հավասարության, արդարության, ազատության համար և հակված է լինելու երկրում հաստատելու ժողովրդավարություն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ